Ինդիկատորներ

Բնապահպանական ինդիկատորը հանդիսանում է քանակական ցուցանիշ, որը կարող է օգտագործվել բարդ բնապահպանական երևույթները, ներառյալ ժամանակի ընթացքում դրանց միտումները և առաջընթացը, ավելի պարզ ներկայացնելու համար, և այդպիսով օգնում է պատկերացում կազմել շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ: Ինդիկատորները մշակվում է  քաղաքականության հիմնական հարցերին պատասխանելու և բնապահպանական քաղաքականության իրականացման բոլոր փուլերին օժանդակելու նպատակով ՝ սկսած քաղաքականության շրջանակներ ձևավորվելուց մինչև թիրախների սահմանումը, քաղաքականության մոնիտորինգի և գնահատման գործընթացից մինչև քաղաքականության մշակողներին և հանրությանը իրազեկելը:
Սույն կայքում առկա ինդիկատորները մշակվել են Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության (ՇՄԳ), Ներքին ջրերի, ափամերձ ու ծովային ջրերի եվրոպական թեմատիկ կենտրոնների և Հայաստանի ազգային փորձագետների համատեղ ջանքերով ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ II  ծրագրի շրջանակներում: Ներկայացված ինդիկատորները ընտրվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնապահպանական ինդիկատորների ցանկից և մշակվել են ՇՄԳ  բովանդակային ձևանմուշին և DPSIR գնահատման շրջանակին համապատասխան:
C1 – Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսներ

Վերականգնվող ջրայի ռեսուրսներն ունեն արտահայտված փոփոխական ռեժիմ։ Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների 2000-2018թթ. ժամանակի դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս որ ռեսուրսի նվազում չի դիտվում:

Կարդալ ավելին

C2 – Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերեվույթային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների

Հայաստանը ջրի նկատմամբ պահանջարկի նվազագույն ապահովմամբ, սեզոնային սթրեսներ ունեցող երկիր է: Ջրերի շահագործման տարեկան ինդեքսը (ՋՇԻ) ժամանակ առ ժամանակ գերազանցում է 40%-ը (2000 և 2008թթ-ին՝ 65%)։

Կարդալ ավելին

C3 – Ջրօգտագործումն ըստ ՏԳՏԴ և տարիների

2000-2017թթ. ընթացքում քաղցրահամ ջրի ընդհանուր օգտագործումն աճել է 44.5%-ով: Գյուղատնտեսությանը, մասնավորապես ոռոգմանը և ձկնաբուծությանը, 2017թ. բաժին են ընկել քաղցրահամ ջրերի օգտագործման 86%-ը:

Կարդալ ավելին

C4 – Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ըստ ցուցանիշների և տարիների

2017թ. Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին օգտագործել է վերականգնվող խմելու որակի քաղցրահամ ջրերի պաշարներից 36 մ3 ջուր՝ 2000թ. 48 մ3-ի դիմաց: 2009թ. սկսած նկատվում է ինչպես տնային տնտեսությունների ջրամատակարարման, այնպես էլ մեկ շնչի հաշվով ջրօգտագործման աճի միտում՝ պայմանավորված գյուղական բնակավայրերի ջրամատակարարման պետական համակարգի ընդլայնմամբ: Այսօր Հայաստանի բնակչության 97.3%-ը միացված է ջրամատակարարման կենտրոնացված համակարգին:

Կարդալ ավելին

C5 –Կենտրոնացված ջրամատակարարումն ըստ նպատակների և տարիների

2017թ. Հայաստանի բնակչության մեծ մասը (97.3%) միացած էր կենտրոնացված և լոկալ ջրամատակարարման համակարգին: Վերջին 18 տարում ջրամատակարարման համակարգին միացվածների մասնաբաժինն ավելացել է մոտ 10%-ով։

Կարդալ ավելին

C10 - Ջրի որակի ցուցանիշներ

Biological oxygen demand (BOD) and ammonium concentration have increased in Armenian rivers below settlements over the period 2010-2017. The main sources of BOD and ammonium pollution are discharge of non-treated or not sufficiently treated household wastewater, which due to the lack of treatment plants is directly emitted to the rivers, and agriculture runoff.

Կարդալ ավելին

C11– Կենսածին նյութերը քաղցրահամ ջրերում

The nutrient concentrations have increased in Armenian rivers below settlements over the period 2008 to 2017 due to emissions of untreated domestic wastewater from settlements and diffuse runoff from agriculture. The main sources of nutrients are agriculture, wastewater and storm water. When nutrients are not fully utilized by plants, they can be lost from the farm fields and negatively impact downstream water quality.

Կարդալ ավելին

D1 – Հատուկ պահպանվող տարածքների հիմնական ցուցանիշներնն ըստ կատեգորիաների և տարիների

Armenia has made substantial progress in designating also Emerald sites. Total protected area including Emerald sites reached to 25.6 % of the country territory in 2017. With this areal coverage of protected areas, Armenia surpassed already Aichi biodiversity target 11, which aims to have 17 % of terrestrial and inland water areas under the protected area system by 2020.

Կարդալ ավելին