Բնապահպանական կոնվենցիաներ

2019թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կամ ստորագրված միջազգային բնապահպանական կոնվենցիաների ցանկը ներկայացված է ստորև․

 

Միջազգային բնապահպանական կոնվենցիա Կարգավիճակը

առ 011119թ

«Բույսերի պաշտպանության Հռոմի կոնվենցիա» վավերացված
«Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին» Ռամսարի կոնվենցիա վավերացված
«Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» Փարիզի կոնվենցիա վավերացված
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա վավերացված
«Շրջակա միջավայրի փոխակերպման ռազմական կամ այլ տեխ­նի­կական միջոցների օգտագործումն արգելելու մասին» Ժնևի կոնվենցիա վավերացված
«Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» Ժնևի կոնվենցիա վավերացված
«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիա վավերացված
Եվրոպական լանդշաֆտների կոնվենցիա (Ֆլորենսի կոնվենցիա) վավերացված
«Օզոնային շերտի պահպանության մասին» Վիենայի կոնվենցիա վավերացված
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանա­գրութ­յուն վավերացված
«Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիա վավերացված
«Կենսաբանական բազմազանության մասին» Ռիոյի կոնվենցիա վավերացված
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա վավերացված
«Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիա վավերացված
«Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին» Հելսինկիի կոնվենցիայի «Ջրի և առողջության մասին» արձանագրություն ստորագրված
«Անապատացման դեմ պայքարի» Փարիզի կոնվենցիա վավերացված
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կիոտոյի արձանա­գրութ­յուն վավերացված
«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասա­նե­լիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մաս­նակվցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհու­սի կոնվենցիա վավերացված
«Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պես­տիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված հա­մա­ձայ­նութ­յան ընթացակարգի կիրառման մասին» Ռոտերդամի կոնվենցիա վավերացված
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիա վավերացված
«Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպոյի կոնվենցիա վավերացված
Էսպոյի կոնվենցիայի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրություն ստորագրված