Հաշվետվություններ և հրատարակություններ

Հայաստանի ջրային ռեսուսրների ատլաս

Ջրային ռեսուրսների ատլասը պատրաստվել է 2008թ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացված “Հայաստանում ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրի” շրջանակներում: Ատլասում ընդգրկվել են աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով մշակված Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների վերաբերյալ քարտեզներ, որոնք նաև Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգի տարածական բաղադրիչի մաս են կազմում:

Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում

«Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում» գրքույկի նպատակն է ներկայացնել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ոլորտի հիմական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության գործունեությունը։

Արաքս

Ջրերի կառավարման ոլորտի բարեփոխումների
տասնամյա փորձը Հայաստանում