Կառավարության որոշումներ

07.03.03թ. «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերի հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելում մասին» N 217-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի   կողմից մշակվող փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության  գործընթացը։

07.03.03թ. «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստաելու մասին» N 218-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության  հետ  կապված հարաբերությունները։

13.03.03թ. «Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմների որոշման կարգը հաստատելու մասին» N 354-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում են ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման սկզբունքներն ու հիմքերը՝ ըստ ջրօգտագործման նպատակների:

20.03.03թ. «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները և դրանց գործառույթների սահմանելու մասին» N 315-Ն որոշում

03.04.03թ. «Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանելու մասին» N 390-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում են հակահրդեհային նպատակներով ջրի անհրաժեշտ քանակի   անարգել տրամադրման, հակահրդեհային ջրածորանների կամ լցավորող սարքերի աշխատունակության նկատմամբ հսկողության հետ կապված հարցերը։

03.04.03թ. «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:

17.04.03թ. «Ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 416-Ն որոշում

Սույն որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ցամաքուրդային ջրերի օգտագործման հետ կապված՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև հարաբերությունները:

17.04.03թ. «Անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգի մասին» N 523-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման գործընթացը:

08.05.03թ. «Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 612-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման, կրճատման միջոցառումների, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման ու պահպանության ռեժիմի մասին տեղեկատվության տրամադրումը` ապահովելով հրապարակայնությունը:

08.05.03թ. «Որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 669-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում են որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարաբերությունները և ջրօգտագործման գերակայությունները:

08.05.03թ. «Ջրային համակարգերը ոռոգման, արորտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 685-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործման հետ կապված հարաբերությունները։

08.05.03թ. «Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգի մասին» N 756-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:

22.05.03թ. Ջրային օբյեկտ- բնության հուշարձանների կարգավիճակի, կազմի և օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները սահմանելու մասին N 620-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում են լճերին, գետերին, լճակներին, հեյզերներին, ջրաճահճային տարածքներին, թերմալ և հանքային ջրաղբյուրներին, սառցադաշտերին բնության հուշարձանի կարգավիճակ տալու, կազմի, պահպանության և օգտագործման  առանձնահատկությունները։

22.05.03թ. «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգի մասին» N 639-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման, օպերատիվ տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման, հաշվետվությունների գրանցման, ինչպես նաև պետական լիազորված մարմինների կողմից նշված գործառույթների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

22.05.03թ. «Ջրօգտագործման թույլտվության այն անձանց փոխանցելու ու պայմամնագորվ տրամադրելու կարգի մասին» N 702-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում՝ վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:

22.05.03թ. «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարքը հաստատելու մասին» N 703-Ն որոշում

Սույն որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործառույթները:

22.05.03թ. «Ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևի մասին» N 687-Ն որոշում

22.05.03թ. «Բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգի մասին» N 812-Ն որոշում

29.05.03թ. «Արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակրգեր ներդնելու կարգը հաստատելու մասին» N 885-Ն որոշում

Սույն որոշմամբ կարգավորվում է արդյունաբերության կարիքների համար, անկախ տեխնոլոգիայով պահանջվող ջրի որակից, շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը։

05.06.03թ. «Ազատ ջրօգտագործման կարգի մասին» N 816-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում են ազատ ջրօգտագործմանն առնչվող իրավահարաբերությունները, բացառությամբ, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների, անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի, հակահրդեհային նպատակներով ազատ ջրօգտագործման, որոնք կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առանձին կարգերով։

10.07.03թ. «Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի մասին» N 982-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է կեղտաջրերի ցամքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության տրամադրման կարգը։

23.07.03թ. «Ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգի մասին» N 986-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է   ստորերկրյա աղբյուրների պահուստավորումը` արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:

14.08.03թ. «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N1110-Ն որոշում

Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը, դրա հետ կապված հարաբերությունները:

14.08.03թ. «Ջրհավաք ավազաններումր և գերխոնավ տարածքներում, ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգերի մասին» N 1182-Ն որոշում

28.08.03թ. «Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին» N 1228-Ն որոշում

14.04.04թ. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N649-Ն որոշում

22.04.04թ. «Ջրային աղբյուրների գույքագրման ծրագիրը հասատելու մասին» N 528-Ն որոշում

09.12.04թ. «Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները սահմանելու և դրանց կառավարման պլանների մասին» N1749-Ն որոշում

Սույն որոշմամբ սահմանվում  են Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները։

20.01.05թ. «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին » N64-Ն որոշում

Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները։

25.01.05թ. «Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգի, հրահանգների և բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակների, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգի մասին» N 76-Ն որոշում

05.05.05թ. «Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները հաստաելու մասին» N 571-Ն որոշում

01.06.05թ. «Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքների մասին» N 738-Ն որոշում

28.07.05թ. «Ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի մասին» N 1147-Ն որոշում

15.09.05թ. «Միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության կարգը հաստատելու մասին» N 1628-Ն որոշում

09.02.06թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման և դրա մեխանիզմների սահմանման մասին» N 174-Ն որոշում

07.09.06թ. «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստաելու մասին» N 1945-Ն որոշում

29.05.08թ. «Ըստ գետային ավազանների Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ու պաշարների բաշխումը սահմանելու մասին» N 549-Ն որոշում

Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումն ըստ 14 խոշոր գետային ավազանի, ջրավազանային կառավարման տարածքների ջրային հաշվեկշռի հիմնական տարրերը, օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական ջրային պաշարը և ազգային ջրային պաշարն ըստ ջրավազանային կառավարման տարածքների։

01.10.09թ. «Հայաստանի Հանրապետության ստորերկյա քաղցրահամ ջրերի հիդրոերկաբանական հետազոտությունների իրականացման և ջրավազանային կառավարման պլանների մշակման կարգը հասատելու մասին» N 1224-Ն որոշում

14.01.10թ. «Արդիական տեխնոլոգիաների կիրառման,ջրային ռեսուրսների մոնիթորիգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները սահմանելու մասին» N118-Ն որոշում

27.01.11թ. «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» N 75-Ն որոշում

Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի` ջրօգտագործման նպատակային նշանակության կամ որակի կարգերի փոխադարձ կապերի առաջարկվող համակարգը,  Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի առաջարկվող էկոլոգիական նորմերը:

04.02.11թ. «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» N4 արձանագրային որոշում

Սույն որոշմամբ սահմանվում են ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը, 6 ջրավազանային կառավարման պլանների տեխնիկական բնութագրերի կազմումը

30.06.11թ. «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանյին տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանձարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» N 927-Ն որոշում

Սույն որոշմամբ սահմանվում են բնապահպանական թողքերի գնահատումը,  խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը և նորմերը։

07.07.11թ. «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը հաստատելու մասին» N1071-Ն որոշում

03.04.14թ. «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» N 340-Ն որոշում

Սույն որոշմամբ կարգավորվում են ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմին ներկայացված հայտերի գնահատման ջրօգտագործման թույլտվությունների տրման, ինչպես նաև այդ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

26.06.14թ. «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» N 27 արձանագրային որոշում

18.09.14թ. «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» N 1111-Ն որոշում:

Սույն որոշմամբ կարգավորվում են Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջուր տարի հայտարարվելու հետ կապված ջրային ռեսուրսների օգտագործման չափավորման կամ սահմանափակման գործընթացը։

31.03.16թ. «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N-338-Ն որոշում

Սույն որոշմամբ հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը

Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները

14.06.2016թ.«Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 26.05.2016թ. N539-Ն որոշում

Սույն որոշմամբ հաստատվել է Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը

Հարավային ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները

14.06.2016թ. «2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ» ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի նիստի N20 արձանագրային որոշման ՀԱՎԵԼՎԱԾ

20.04.16թ. «ՀՀ կառավարության 2016թ. մարտի 31-ի նիստի N12 արձանագրային որոշման ՀԱՎԵԼՎԱԾ»

09.03.2017թ.  «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N240-Ն որոշում

Սույն որոշմամբ հաստատվել է Ախուրյանի ջրավազանային տարածքի   2017-2022 թվականների կառավարման պլանը

Ախուրյանի ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները

02.02.2017թ. «Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի n 1060-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N68-Ն որոշում

Սույն որոշմամբ հաստատվում է ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև կանոնակարգվում են տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման և պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները:

09.03.2017թ. «ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից քաղվածք Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022 թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Արձանագրային որոշում N10

09.03.2017թ. «ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից քաղվածք ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի նիստի N4 արձանագրությաւն 5-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Քաղվածք N 45

25.01.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-Ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 57-Ն որոշում

Սույն որոշմամբ սահմանվում է էկոլոգիական թողքի նոր որոշումը,    բնապահպանական թողքը որոշելու համար անհրաժեշտ է   հաշվի առնել  գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները.

17.01.2019թ. «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը  և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառ. որոշում N 39-Լ որոշում

Սույն որոշմամբ հաստատվում է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը, որտեղ  ներկայացվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը։