Օրենքներ

ՀՀ Ջրային օրենսգիրք

Oրենսգրքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները, ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները։

«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենք

Օրենքով սահմանվում են ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետևյալ ուղղություններով.

      • ջրային ռեսուրսների կայուն կառավարում,
      • ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններ,
      • ջրային ռեսուրսների հաշվառում և գնահատում,
      • ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորում,
      • ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք

Օրենքը կարգավորում է ՀՀ ջրի ազգային ծրագրի սահմանման և իրականացման հետ կապված հարաբերությունները` ընդգրկելով ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների գնահատականները, ջրերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը, ջրային բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները և հեռանկարները, ինչպես նաև Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումները։