ՀՀ ջրային ռեսուրսներ

Հայաստանն ընդհանուր առմամբ ունի բավարար ջրային ռեսուրսներ: Հաշվի առնելով երկրում առկա բոլոր ջրային ռեսուրսները, դրանք բավարար են տարեկան մեկ շնչի հաշվարկով 3 100 խորանարդ մետր ջրի մատակարարման համար: Հայաստանի բոլոր գետերը Արաքս և Քուռ գետերի վտակներն են: Գետերի հիմնական մասը փոքր ու արագահոս են և սնվում են հալչող ձյան, աղբյուրների և ստորերկրյա ջրերի հաշվին:

Մակերևութային ջրային ռեսուրսներ

Ընդհանուր գետային հոսքը (երկրի ներսում ձևավորվող) գնահատվում է 6,8 մլրդ խորանարդ մետր: Դրա հիմքում նաև 16,7 միլիարդ խորանարդ մետր տեղումներն են, որոնց ծավալի մոտ 10.8 միլիարդ խորանարդ մետրը կորում է գոլորշիացման արդյունքում (ԱՄՆ ՄԶԳ 2008թ.): Մոտ 1,2 մլրդ խմ ջուր առաջանում է երկիր անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերից: Նշենք, որ ելակետային ջրային հաշվեկշռի տվայլները ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների միմյանց հետ չեն համընկնում։ Այս ջրային ռեսուրսների և տարածքաժամանակային բաշխվածությունն անհավասար է: Ջրային ռեսուրսները անբավարար են մասնավորապես երկրի կենտրոնական մասում գտնվող Հրազդան գետի խիտ բնակեցված ավազանում (Բնապահպանության նախարարություն 2010թ.):

Գոյություն ունի նաև գետերի հոսքի զգալի սեզոնային և տարեկան տատանողականություն, այդ թվում հաճախակի երաշտներ և հեղեղումների վտանգ գարնանը, երբ տարեկան ջային տեղաբաշխման մոտ 55%-ը տեղի է ունենում ձյան առավելագույն հալեցման ժամանակահատվածում: Առավելագուն/նվազագույն հոսքի հարաբերությունը կարող է հասնել 10:1 (ՀՀ բնապահպանության նախարարություն 2010թ.): Գետային հոսքի ժամանակային տատանումների դեմ պայքարելու համար երկրում կառուցվել են 1.4 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ 87 ջրամբարներ: Նրանց մեծ մասը ծառայում է մեկ նպատակի՝ հիմնականում ոռոգաման: Եռեսուն հինգ ջրամբարների հզորությունը գերազանցում 1 միլիոն խորանարդ մետրը, իսկ երեքինը՝ 100 միլիոն խորանարդ մետրը: Առկա են 9 անավարտ պատվարներ, 28 պատվարներ նախագծային փուլում են, իսկ ԽՍՀՄ տարիներին կառուցված 67 պատվարների համար անց է կացվել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (Ueda 2012): Ոռոգվող տարածքների ընդլայնման և պոմպային եղանակից ինքնահոս համակարգերի անցման տեսանկյունից Հայաստանի կառավարությնը առաջին հերթին կարևորում է Կապսի, Վեդիի, Եղվարդի և Սելավ-Մաստարայի պատվարները: Ներկայումս մի քանի միջազգային դոնոր կազմակերպություններ տրամադրում են այդ ուղղությամբ ֆինանսավորում (նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախագծման համար) կամ դիտարկում ֆինանսավորման հնարավորությունը:

Սևանա լիճ

Սևանա լիճը, որը հանդիսանում է Հայաստանում քաղցրահամ ջրերի խոշորագույն պահեստը, կարևորվում է ոռոգման, հիդրոէներգետիկայի և ռեկրեացիոն օգտագործման համար։ Սևանա լիճը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում և երկրի ամենամեծ լիճն է (շուրջ 35 միլիարդ խորանարդ մետր), ինչպես նաև աշխարհի ամենախոշոր բարձրադիր լճերից: Այն սնվում է 28 գետերից և առուներից և իր հերթին սնում է Հրազդան գետը: 1930 թվականներից լճի արտահոսքը արհեստականորեն կարգավորվել է ոոռգման և Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի կարիքների բավարարման համար: 1930-1970թթ. գերշահագործման արդյունքում Սևանա լճի մակարդակը զգալիորեն իջավ, հանգեցնելով լուրջ բնապահպանական և էկոլոգիական խնդիրների, այդ թվում՝ ջրի որակի վատթարացմանը, բնական միջավայրի ոչնչացմանը և կենսաբազմազանության կորստի: 2001թ. և 1930-ականների բնական պայմանների համեմատությունը ցույց է տալիս, որ լճի մակարդակն իջել է ավելի քան 19 մետրով, ջրի ծավալը 58,5 միլիարդ խորանարդ մետրից կրճատվել է 32,9 միլիարդ խորանարդ մետրի (44 տոկոս), իսկ մակերևութայի տարածքը 1,416 քառակուսի կիլոմետրից կրճատվել է 1 236 քառակուսի կիլոմետրի (13 տոկոս): 1980-ականներից սկսած իրականացվեցին լճի մակարդակի կայունացման և բարձրացման ծրագրեր, մասնավորապես Արփա-Սևան թունելով Արփա գետից տարեկան մինչև 250 միլիոն խորանարդ մետր ջրի փոխադրում: 2001–13թթ. ընթացքում Արփա-Սևան թունելով Սևանա լիճ միջինում փոխադրվել է 152 միլիոն խորանարդ մետր ջուր տարեկան: 2001թ. կառավարությունը ընդունեց 2 օրենք, որոնք կարևրում էին Սևանա լճի դերը երկրի համար և միտված էին մինչև 2030թ. լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելուն:

Ստորերկրյա ջրային ռեսուրսներ

Հայաստանում առկա են նաև զգալի ստորերկրյա ջրային պաշարներ, որոնք կարևոր դեր ունեն ընդհանուր ջրային հաշվեկշռում: Խմելու ջրի մոտ 96 տոկոսը և ընդհանուր ջրառի շուրջ 40 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրերը (ԱԶԲ 2011թ.): Ստորերկրյա ջրերի ծավալը կազմում է մոտ 4 մլրդ խմ:

Ներկայումս երկրում ստորերկրյա ջրային ռեսուրսների առկայության և որակի մասին տվյալները սահմանափակ են մոնիտորինգի բացակայության պատճառով: Խորհրդային Միության փլուզումից հետո ստոգետնյա մոնիտորինգ չի անցկացվել 20 տարի և այն վերսկսվեց միայն վերջին 8-9 տարիներին: Ըստ 1980թ. անցկացված վերջին հաշվառման արդյունքների ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը կազմում է տարեկան 4,0 միլիարդ խորանարդ մետր, որից 1,6 միլիարդ խորանարդ մետր աղբյուրների հոսքն է, 1.4 միլիարդ խորանարդ մետր դրենաժային հոսքը և 1,0 միլիարդ խորանարդ մետր խորքայի հոսքը (ԱՄՆ ՄԶԳ 2008թ.): Երկրի տնտեսության համար կարևորագույն դեր ունեցող Արարատյան դաշտում խորը ստորերկրյա պաշարները կազմում են տարեկան շուրջ 1,8 միլիարդ խորանարդ մետր (ԱՄՆ ՄԶԳ 2014թ.): Դրանք օգտագործվում են խմելու ջրի մատակարարման, ոռոգման, ձկնաբուծության և տարածքի այլ տնտեսական գործունեության համար:

Ջրային ռեսուրսների կառավարում

Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուսրների կառավարումը իրականացվում է Շրջակա միջավայրի նա-խարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալու-թյան և դրա ներքո գործող 6 ջրավազանային տարածքային կառավարման բաժինների միջոցով։

ՀՀ ջրային ռեսուրսների վերաբերյալ ավելի մանրամասն հաշվետվությունը կարող եք ներբեռնել այստեղ։